Ահաբեկչություն Լոնդոնի հարավում. տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կա 2 տուժած (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի հարավում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչից հետո ոստիկանությունը նրան վնասազերծելու նպատակով կրակել է, հաղորդում է BBC-ն:
Այս պահին հաղորդվում է երկու վիրավորների մասին, նրանց վիճակի մասին տեղեկություն չկա:
Լոնդոնի ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է դիտարկում:
Մասնավորապես, այսօր ժամեր առաջ, տղամարդը մտել է խանութ և դանակով հարձակվել մարդկանց վրա: Հետո, ականատեսների վկայությամբ, դուրս է եկել փողոց և հարձակվել հեծանիվ վարող կնոջ վրա: Այդժամ միացել է տագնապի ազդանշանը և դեպքի վայր են հասել ոստիկանները: Նրանք երեք անգամ կրակոց են արձակել, ինչի հետևանքով տղամարդը տեղում մահացել է:
Տեսանյութում երևում են դեպքի վայրում գտնվող շտապօգնության մեքենաները, մոտակա փողոցները փակ են: Տուժածներին բժշկական օգնություն է ցույց տրվում:
Armed police and ambulances all over #streatham pic.twitter.com/XRlHXE2mYX
— Alanah Murphy (@lanahmurphy) February 2, 2020