ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որը հանգեցրել է մահվան, հայտնում է
sledcomrf.ru–ն։
Հաղորդման համաձայն, օգոստոսի 15–ին ժամը 23։55–ի սահմաններում ՌԴ Անիվսկի շրջանի քննչական վարչությունում հաղորդում է ստացվել, որ Յանտարնայա փող. 15–րդ տան մերձակա տարածքում շտապօգնության բրիգադը հաստատել է Հայաստանի Հանրապետության 51–ամյա քաղաքացու մահը։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը` սրտի հեմոտամպոնադն է, կրծքավանդակի փակ բութ վնասվածք սրտի աջ փորոտիքի պատռվածքով։
Տվյալ փաստով Անիվսկի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` նախատեսված ՌԴ ՔՕ 111–րդ հոդվածի 4–րդ մասով։ Տվյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության 37–ամյա քաղաքացի։ Քննությունը միջնորդություն է ուղղել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ -0-