438.37
4.44
404.03
+7
Եղանակը Երևանում
Հայ

Adjarabet, EasyPay և Tel-Cell տերմինալներից հափշտակվել է ավելի քան 18 մլն դրամ

10:29
07 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը իր 3 մտերիմների հետ տեղյակ լինելով «Սաբարկո» ՍՊ ընկերության adjarabet.am կայքի գումարների ելքագրման համակարգի տեխնիկական կարգավորումների առանձնահատկություններից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Պարզվել է, որ 2020թ. հունվարի 4-ից մինչև հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, օգտագործելով adjarabet.am կայքում իրենց և մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները, վերոնշյալ խաղային հաշվիվներին տարբեր ժամերի և օրերի վճարահաշվարկային տերմինալների միջոցով մուտքագրված գումարները կարճ ժամանակահատվածում հասանելի են դարձրել ելքագրման, ապա խաղային հաշիվներին գեներացված գումարների ելքագրման համար կայքի համակարգին ուղարկել են կանխիկացման հայտ, որի մշակման արդյունքում խաղային հաշվին կցված հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են համապատասխան խաղային հաշիվներից ելքագրման համար հասանելի գումարի կանխիկացման նպատակով անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր: Այնուհետև տարբեր կազմով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մոտեցել են Երևան քաղաքի տարբեր փողոցներում գործող «Սաբարկո» ՍՊ ընկերության սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներին և միաժամանակ կամ հաշված վայրկյանների ընթացքում SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա թվային տվյալները կրկնակի մուտքագրել վերոնշյալ վճարահաշվարկային տերմինալներ, կանխիկացրել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 18մլն ՀՀ դրամ գումար:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին և նրա 2 մտերիմներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից