Աբովյանում աղմկահարույց սպանության համար կասկածվողները հայտնաբերվել են
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աբովյանում նոյեմբերի 10–ին կատարված աղմկահարույց սպանության կասկածյալները հայտնաբերվել են։
Ինչպես հայտի է, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել: Քաղաքի մարդաշատ վայրում սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը:
ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ Աբովյանում կատարված սպանության համար կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:
Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, կասկածյալները եղբայրներ են՝ , 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։
Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Աբովյանում։
Վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

