ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Իրանը հայտնել է Սպահան քաղաքի մոտ մի շարք ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին:
Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, հայտնում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը։
«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել ՊՆ կենտրոններից մեկի վրա»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ «Դրանցից մեկը խփվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդներում և պայթել»։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, անօդաչու սարքերով հարձակվել են ռազմական պահեստի, զինամթերքի արտադրության կենտրոնի, ինչպես նաև շարժիչների յուղերի խոշոր ործարանի վրա։
ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «ձախողված հարձակման հետևանքով զոհեր չկան, գրանցվել են աննշան վնասներ»: Անօդաչու թռչող սարքերի ծագման և հարձակման պատճառների մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։-0-