Զինված հարձակում՝ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, կա զոհ ու վիրավոր

05.02.2025, 11:42
Զոհ ու վիրավոր․ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակում է կազմակերպվել
Զինված հարձակում՝ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։

Կրակոցների հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի, սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ վիրավորում է ստացել։ 

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ հաղորդում է ստացվել՝ մեկ հոգու սպանության և մեկ հոգու վնասվածք հասցնելու վերաբերյալ, դեպքով զբաղվում է ՔԿ-ն։