Զինված հարձակում Արթիկում․ հնչել են կրակոցներ, դիմակավորված անձինք հափշտակել են 85 հազար դոլարի զարդեր
09.02.2024,
16:47
Զինված հարձակում օրը ցերեկով․ հնչել են կրակոցներ, դիմակավորված անձինք հափշտակել են 85 հազար դոլարի զարդեր

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Shamshyan.com–ի տեղեկություններով, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:
Դեպքի վայրում հայտանաբերվել է գազային ատրճանակի պահունակ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արթիկում: Տուժողն Արթիկի բնակիչ է, ով եղել է կնոջ և որդու հետ, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք և ներկայացել՝ որպես ուժային կառույցի աշխատակիցներ՝ ասելով, որ իրենց հետ պետք է գնան բաժին:
Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր, որոնք, ըստ տուժածների հարազատների, տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն։
Այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով տուժողներին նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:
Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվեկ, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մ․ Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքում՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Загружается новость ... "Лево"