Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
13.10.2024,
23:24
Այսօր առավոտյան զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։