Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
17:36
04 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-