622.96
7.02
531.17
+5
Եղանակը Երևանում
Հայ

Զգուշացե՛ք սոցցանցերում «Լունա կահույք» և «Ավա մարկետ» էջերի օգտատիրոջ խարդախություններից, կինը դեռ ազատության մեջ է (ՎԻԴԵՈ)

10:45
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ինչպես և Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թվականների ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և մինչ օրս շարունակում է խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Մասնավորապես, ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով օգտատեր՝ տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ, որոնց արձագանքած անձանց հետ պայմանավորվում է իր նշած հաշվեհամարին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը, սակայն կահույքը չի առաքում, փողն էլ հափշտակում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Խարդախություններ կատարելու համար նրա նկատմամբ առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ազատազրկման տեսքով պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա երեխայի 3 տարեկան դառնալը։

«Հանցամիտների գործունեությունից չտուժելու համար հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ կասկածելի գործարքներից», – հայտնում են ոստիկանությունից։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:39
31 Մարտի 2021
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
14:54
31 Մարտի 2021
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
11:36
31 Մարտի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը (ՎԻԴԵՈ)
Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը. ՎԻԴԵՈ
11:08
31 Մարտի 2021
Զոհվածի բարեկամից գումար է հափշտակել` շիրմաքարի տեղադրման պատրվակով. ԱԱԾ բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Զոհվածի բարեկամից գումար է հափշտակել` շիրմաքարի տեղադրման պատրվակով. ԱԱԾ բացահայտումը. ՎԻԴԵՈ
13:07
30 Մարտի 2021
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
12:54
30 Մարտի 2021
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
11:58
30 Մարտի 2021
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ. ՎԻԴԵՈ
21:13
29 Մարտի 2021
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել
18:34
29 Մարտի 2021
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները. ՖՈՏՈ
12:37
29 Մարտի 2021
Երևանում ոստիկանության մայորը խոշոր չափի կաշառք է պահանջել և բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում ոստիկանության մայորը խոշոր չափի կաշառք է պահանջել և բռնվել. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
10:12
29 Մարտի 2021
Այսօր առավոտյան քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
23:23
27 Մարտի 2021
Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ