+15
Եղանակը Երևանում
Հայ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Գյումրիում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

13:58
04 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:

Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ:

Загружается новость ... "Лево"

Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից «Mercedes», այնպես էլ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաև հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
26 Մայիսի 2022
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
13:19
25 Մայիսի 2022
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
12:58
25 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
10:49
25 Մայիսի 2022
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
12:13
24 Մայիսի 2022
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
10:58
24 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
22:40
23 Մայիսի 2022
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
19:15
23 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
13:50
23 Մայիսի 2022
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
09:56
23 Մայիսի 2022
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
17:24
22 Մայիսի 2022
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել