413.17
7.07
412.63
-273
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ-ները հայտնում են Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ գրանցված կրակոցների մասին, կան զոհեր. ոստիկանությունը մեկնաբանում է

11:21
20 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ վիճաբանություն է տեղի ունեցել իշխանամետ պատգամավորի բարեկամների, տեղի փոխմարզպետի և մի շարք երիտասարդների միջև, ովքեր, լրատվամիջոցների հաղորդմամբ, անպարկեշտ արտահայտություններ են թույլ տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Հաղորդվում է, որ «Կալաշնիկովից» կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավորներ:

Ոստիկանությունն իր հերթին հայտնում է, որ հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ներում ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մահացածների թիվը հասել է 3-ի:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
14 Հուլիսի 2022
Երևանում երիտասարդներ են դանակահարվել, կասկածյալը 20–ամյա երևանցի է
Երևանում երիտասարդներ են դանակահարվել, կասկածյալը 20–ամյա երևանցի է
15:37
13 Հուլիսի 2022
Թուրքիայում ծովում հանգստացողները շվաբրով վռնդել են շնաձկանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ծովում հանգստացողները շվաբրով վռնդում շնաձկանը. ՎԻԴԵՈ
14:39
13 Հուլիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Երևանյան լճում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհետ կորած որոնվող կնոջ դին
Ողբերգական դեպք Երևանում. Երևանյան լճում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհետ կորած որոնվող կնոջ դին
12:49
13 Հուլիսի 2022
Չորս երիտասարդ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է. Երևանում գիշերը սպանության փորձ է տեղի ունեցել
Չորս երիտասարդ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է. Երևանում գիշերը սպանության փորձ է տեղի ունեցել
10:18
13 Հուլիսի 2022
Խոշոր ավտովթար Արագածոտնում. քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար Արագածոտնում. քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
19:37
12 Հուլիսի 2022
SpaceX–ի հրթիռը պայթել է փորձարկումների ժամանակ (ՎԻԴԵՈ)
SpaceX–ի հրթիռը պայթել է փորձարկումների ժամանակ. ՎԻԴԵՈ
13:30
12 Հուլիսի 2022
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով (ՖՈՏՈ)
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով. ՖՈՏՈ
11:26
12 Հուլիսի 2022
Ողբերգական դեպք Կոտայքում. մեղուները հարձակվել են 51–ամյա տղամարդու վրա, հետո նա վրաերթի է ենթարկվել զարմիկի կողմից ու մահացել (ՎԻԴԵՈ)
Ողբերգական դեպք Կոտայքում. մեղուները հարձակվել են 51–ամյա տղամարդու վրա, հետո նա վրաերթի է ենթարկվել զարմիկի կողմից ու մահացել. ՎԻԴԵՈ
01:23
12 Հուլիսի 2022
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
18:47
11 Հուլիսի 2022
Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներ են տարհանվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներ են տարհանվում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:22
11 Հուլիսի 2022
Մոսկվայում ծառն ընկել է տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ծառն ընկնում է տղամարդու վրա. սարսափելի կադրեր Մոսկվայից. ՎԻԴԵՈ
11:44
11 Հուլիսի 2022
Հայաստանում երրորդ երկրաշարժն է գրանցվել, ուժգնությունը` 4 բալ
Հայաստանում երրորդ երկրաշարժն է գրանցվել, ուժգնությունը` 4 բալ