571.39
6.68
484.93
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել (ՖՈՏՈ)

11:00
20 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

СК

«Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

СК

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը): Կնոջ ընկերոջ  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, և նա հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
19 Սեպտեմբերի 2021
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է.ՖՈՏՈ
14:54
17 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ