ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում զորակոչիկը հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը», – հայտնում են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը զորակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։–0–