Երևանում վրաերթի ենթարկված 26–ամյա աղջիկը մահացել է

22.05.2024, 22:12
Սարալանջի փողոցում վրաերթի ենթարկված 26–ամյա աղջիկը մահացել է
Երևանում վրաերթի ենթարկված 26–ամյա աղջիկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 20-ին, ժամը 9-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա Էլեն Ս.-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: