Երևանում վեճի ժամանակ 37–ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն

04.07.2022, 13:01
Երևանում 37–ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն
Երևանում վեճի ժամանակ 37–ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:

«Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:–0–