Երևանում ուղևորատար ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ

25.12.2024, 12:13
Ուղևորատար ավտոբուսը բախվել է Mitsubishi–ին․ կան տուժածներ
Երևանում ուղևորատար ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:  

Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն-Նորք Մարաշ երթուղին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։