Երևանում տրոլեյբուս է հրդեհվել, հրապարակվել են հրդեհի բռնկման կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
03.01.2024,
13:15
Հրապարակվել են Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 2-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում (վարորդ՝ Վ․ Ա․) հրդեհ է բռնկվել, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Skoda» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, գովազդային վահանակի պաստառը՝ մոտ 1 քմ, ջերմահարվել հարակից հագուստի խանութի պատի արտաքին երեսպատումը (մոտ 4 քմ) և խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները ուղևորներին շտապ տարհանել են, տարհանման ժամանակ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներից մեկը ձեռքերի այրվածքներ են ստացել։

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար», – նշվում է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։–0–