ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։41-ին, մարվել՝ 23:26-ին:
Պարսեղով 41 հասցեում այրվել է երեք տներից մեկի տանիքի (120 քմ) 90 քմ հատվածը. տան բնակելի հատվածը չի տուժել: Նույն հասցեում կցակառույց երկրորդ տան տանիքի (90 քմ) 60 քմ հատվածն է այրվել, ջերմահարվել՝ 30 քմ, ինչպես նաև մասամբ այրվել է տան կահույքը: Հրդեհի տարածումը դեպի երրորդ տուն կանխվել է:-0-