Երևանում թմրավաճառ է հայտնաբերվել, նա կալանավորվել է. ևս 6 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

25.11.2021, 16:06
Երևանում թմրավաճառ է հայտնաբերվել, նա կալանավորվել է. ևս 6 անձ ձերբակալվել է.ՎԻԴԵՈ
Երևանում թմրավաճառ է հայտնաբերվել, նա կալանավորվել է. ևս 6 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։

«Միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվեց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվեցին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։–0–