ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի եզրակացության համաձայն, մարմնի վրա կա դանակի 3 հարված։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–