424.82
4.76
387.47
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տղամարդն ավելի քան 10 տարի շահագործել էր տարեց կնոջը՝ դրդելով զբաղվել մուրացկանությամբ (ՎԻԴԵՈ)

19:12
15 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը:

Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։ Եվ քանի որ մուրացկանությամբ գումար վաստակելու համար հարկավոր է մարդկանց մեջ առաջացնել գութ ու կարեկցանք, թրաֆիքինգի այս տեսակին զոհ են դառնում հասարակության խոցելի խմբերը` հիմնականում մանկահասակ երեխաներ ու տարեց մարդիկ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունը վերաբերում էր հենց տարեց կնոջ շահագործմանը: Այդ դեպքում էլ ամեն ինչ սկսվել էր գայթակղությամբ:

2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց:

Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզեցին, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն էր ստացել թոշակը:

Կարող է հարց ծագել, թե ինչու այդ ողջ ընթացքում կինը չէր դիմել իրավապահներին: Պատասխանը նման դեպքերում միշտ նույնն է. սկզբում ամաչել է, հետո` վախեցել:

Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է պարզապես փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Ի դեպ, այդ ամենին տեղյակ էր և որոշակիորեն աջակցում էր նաև տղամարդու կինը:

Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում:

Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվեցին: Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվեցին տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ավելի տպավորիչ արդյունքներ տվեց ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությունը: Հայտնաբերվեցին և առգրավվեցին կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ:

Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է:

Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով: Սակայն հատկապես նման հարցերում ոստիկանության նպատակը ոչ թե պատիժն է, այլ արատավոր երևույթի կանխումը: Եվ այդ երևույթները կանխելու նպատակով ոստիկանությունը մշտապես ձեռնակում է կանխարգելիչ միջոցառումներ, համագործակցում շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Նույն հետևողականությամբ թրաֆիքինգի դեմ պայքարում են ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, ու նաև այդ հետևողականության արդյունքում Հայաստանում նվազել են մարդու շահագործման դեպքերը: Սակայն երևույթը բացառելու անհրաժեշտ պայման է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունը: Նման դեպքեր նկատելիս, առավել ևս` թրաֆիքինգի զոհ դառնալիս, առանց ամաչելու և առանց վախենալու անպայման և անմիջապես պետք է դիմել իրավապահներին: Հիշեք, երբ ոստիկանությունը ձեր կողքին է` դուք չէ, որ պետք է վախենաք կամ ամաչեք: Ի վերջո, ամենաամոթալին այն է, որ այսօր մեր հասարակությունում հնարավոր են ստրկության ժամանակակից դրսևորումներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:42
21 Ապրիլի 2023
Ուղևորատար ավտոբուս է վթարվել, կա տուժած (ՖՈՏՈ)
Այսօր երեկոյան ուղևորատար ավտոբուս է վթարվել Երևանում, կա տուժած. ՖՈՏՈ
16:04
21 Ապրիլի 2023
Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. կան զոհեր (ՖՈՏՈ)
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին. ՖՈՏՈ
12:02
21 Ապրիլի 2023
Հայաստանում թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
Հայաստանում թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է. ՎԻԴԵՈ
15:37
20 Ապրիլի 2023
«Նուբարաշեն» ՔԿՀ–ի դատապարտյալը դանակահարել է բանտի հերթապահին և երկու ծառայողներին
«Նուբարաշեն» ՔԿՀ–ի դատապարտյալը սուր կտրող-ծակող առարկայով հարձակվել է հերթապահ խմբի պատասխանատուի և երկու ծառայողների վրա
10:52
20 Ապրիլի 2023
Զարհուրելի դեպք Տավուշում. 19–ամյա եղբայրը սեքսուալ գործողություններ է կատարել իր 13–ամյա և 20–ամյա քույրերի նկատմամբ
Տավուշում 19–ամյա եղբայրը սեքսուալ բռնի գործողություններ է կատարել իր 13–ամյա և 20–ամյա քույրերի նկատմամբ
15:21
19 Ապրիլի 2023
17–ամյա երիտասարդը մեքենայով հետապնդել է տղամարդուն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել. մանրամասներ Երևանում գրանցված ողբերգական վրաերթից
17–ամյա երիտասարդը մեքենայով հետապնդել է տղամարդուն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել. մանրամասներ Երևանում գրանցված ողբերգական վրաերթից
14:28
19 Ապրիլի 2023
Երևանում 41–ամյա տղամարդը կրակել է 17–ամյա երիտասարդի ուղղությամբ, վերջինս էլ վրաերթի է ենթարկել տղամարդուն` պատճառելով մահ
Երևանում 41–ամյա տղամարդը կրակել է 17–ամյա երիտասարդի ուղղությամբ, վերջինս էլ վրաերթի է ենթարկել տղամարդուն` պատճառելով մահ
11:45
19 Ապրիլի 2023
Ծեծել է մորն ու կտրել պարանոցը. հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված սարսափելի դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Ծեծել է մորն ու կտրել պարանոցը. հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված սարսափելի դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
10:55
19 Ապրիլի 2023
Արտակարգ դեպք Երևանում. 44–ամյա տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել, հրկիզել է տան գույքն ու իրերը նետել պատուհանից
նա վերադարձել է ընկերուհու տնից, հրկիզել տան գույքն ու փորձել ինքնասպան լինել
09:55
19 Ապրիլի 2023
Սիսիանում բեռնատարը բախվել է մաքսատան պատին, որը փլուզվել է. վարորդի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Սիսիանում բեռնատարը բախվել է մաքսատան պատին, որը փլուզվել է. վարորդի վիճակը ծանր է. ՖՈՏՈ
09:54
18 Ապրիլի 2023
Երևանում BMW-ն բախվել է սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է մեքենայի վրա
Երևանում BMW-ն բախվել է սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է մեքենայի վրա
16:17
17 Ապրիլի 2023
Մոր պարանոցը կտրած 36–ամյա տղամարդը ձերբակալվել է
Երևանի հյուրանոցներից մեկում մոր պարանոցը կտրած 36–ամյա տղամարդը ձերբակալվել է