+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել

21:53
17 Մարտի 2023

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում 46-ամյա տղամարդը տաքսի ծառայության ավտոմեքենայի 24-ամյա վարորդին է փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարը Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող համալիրներից մեկում գտնվող իր ընկերոջը փոխանցելու, իսկ 68.000 ՀՀ դրամը՝ իր անունից «Ֆեդեքս» համակարգով վճարում կատարելու նպատակով:

Սակայն 24-ամյա երիտասարդն իրեն վստահված և փաստացի իր տիրապետության տակ գտնվող՝ 46-ամյա տղամարդուն պատկանող խոշոր չափի գումարները հափշտակելու դիտավորությամբ, դրանք չի փոխանցել վերջինիս կողմից նշված անձին, ինչպես նաև որևէ վճարում չկատարելով, հափշտակել է դրանք՝ տղամարդուն պատճառելով խոշոր չափերի հասնող՝ 2.105.650 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 24-ամյա երիտասարդը, ուրիշի գույքը շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, իրեն վստահված հիշյալ գումարը հափշտակելուց հետո «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել 46-ամյա տղամարդու հետ և պահանջել, որպեսզի վերջինս ոստիկանությունից հետ վերցնի իր բողոքը, ինչպես նաև՝ 10.000 ՀՀ դրամ՝ սպառնալով, որ չտրամադրելու դեպքում իր տրամադրության տակ գտնվող գումարները հետ չի վերադարձնի։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը) և 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (Շորթումը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում