Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:
Վթրաի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մենը` «Արմենիա», 2-ը` «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վ․ Ա.-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել բժշկուհի՝ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն և բուժքույր, Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն:
Քննիչի հանձնարարականով` մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։