Երևանում շմոլ գազից թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 3 երեխա և երկու կին

17.01.2024, 14:20
Շմոլ գազի հետևանքով այս գիշեր հոսպիտալացվել է 3 երեխա և երկու կին
Երևանում շմոլ գազից թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 3 երեխա և երկու կին
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ:

Ինչպես հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook–յան իր էջում, նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին:

«Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը: Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից», – նշել է Դանիելյանը։-0-