Երևանում պղծել են պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը․ ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է միջադեպը․ ՌԴ–ում քրգործ է հարուցվել

30.01.2024, 14:52
Երևանում տղամարդը ոտքով հարվածել է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակներին
Երևանում պղծել են պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը․ ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է միջադեպը․ ՌԴ–ում քրգործ է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում տղամարդը ոտքով հարվածել է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակներին։

Սոցցանցում հայտված տեսանյութում տղամարդը ոտքով հարվածում է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակներին։ Տղամարդը վրդովված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից այն մասին, թե «Արցախում էթնիկ զտումների մասին որևէ փաստաթուղթ չկա»։ Նա հարցադրում է անում, թե արդյոք կա՞ փաստաթուղթ այն մասին, որ Լենինգրադում շրջափակում է եղել, իսկ «մենք Հայաստանում«այս ֆաշիստներին հուշարձանն ենք կանգնեցրել ու սգում ենք»։

Գլխավոր դատախազությունից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ այդ տեսանյութն ուսումնասիրվում է մասնագետների կողմից։

Միաժամանակ ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

 «ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը վարչության կենտրոնական ապարատին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ պարզել միջադեպի բոլոր հանգամանքները», – նշվում է ՌԴ ՔԿ–ի Telegram ալիքում։–0–