433.52
7.69
409.64
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում օրը ցերեկով հնչած կրակոցների հետքերով. հայտնի է կասկածյալի ինքնությունը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

12:16
12 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով 2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հիշյալ վայրում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

«Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:56
27 Հունիսի 2022
Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում. Opel–ը ջարդուփշուր է եղել, վարորդը տեղում մահացել է. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Հրապարակվել են կադրեր Արագածոտնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի վայրից
12:18
27 Հունիսի 2022
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
11:37
27 Հունիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
10:56
27 Հունիսի 2022
Իրանցին փորձել է Հայփոստի միջոցով Ավստրալիա ուղարկել խոշոր չափի ափիոն (ՎԻԴԵՈ)
Իրանցին փորձել է Հայփոստի միջոցով Ավստրալիա ուղարկել խոշոր չափի ափիոն. ՎԻԴԵՈ
08:59
27 Հունիսի 2022
Հայաստանում քիչ առաջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում քիչ առաջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:37
26 Հունիսի 2022
Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել. ՎԻԴԵՈ
22:23
24 Հունիսի 2022
Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել. ՎԻԴԵՈ
16:05
24 Հունիսի 2022
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոնում պայթյունի հետքերով. պարզվել է, որ մեքենա է պայթել, 5 մարդ հոսպիտալացվել է
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոնում պայթյունի հետքերով. պարզվել է, որ մեքենա է պայթել, 5 մարդ հոսպիտալացվել է
15:29
24 Հունիսի 2022
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
13:18
24 Հունիսի 2022
Հրապարակվել են Փարաքարում մեքենայի պայթյունի լուսանկարները, ինչի հետևանքով վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Փարաքարում մեքենայի պայթյունի լուսանկարները, ինչի հետևանքով վարորդը մահացել է. ՖՈՏՈ
12:40
24 Հունիսի 2022
Երևանում 20–ամյա աղջիկը Մանկական երկաթուղու թունելի մոտ դանակահարել է 29–ամյա կնոջ
Երևանում 20–ամյա աղջիկը Մանկական երկաթուղու թունելի մոտ դանակահարել է 29–ամյա կնոջ
10:09
24 Հունիսի 2022
Երևանի տներից մեկի տանիքն ամբողջությամբ պոկվել է' վնասելով գազատար խողովակը
Երևանի տներից մեկի տանիքն ամբողջությամբ պոկվել է' վնասելով գազատար խողովակը