Երևանում մեքենաներ են բախվել, կա տուժած

16.01.2025, 13:58
Դավթաշենում մեքենաներ են բախվել, տուժածը հոսպիտալացվել է
Երևանում մեքենաներ են բախվել, կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: