584.78
6.68
494.78
+32
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մեկ ժամում դանակահարության 2 դեպք է գրանցվել. կասկածյալը ձերբակալվել է

16:47
10 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ Հաղթանակ զբոսայգում իրեն դանակահարել են, այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հիվանդանոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները։ Ըստ բժշկի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Րոպեներ անց բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ Հայտնում էին, որ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել կրկին դանակահարված 27-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում, ժամը 2.30-ին, վիճաբանության ժամանակ քաղաքացիներին իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել 21-ամյա երիտասարդը:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.50-ին նա ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

«Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշվում է գերատեսչության հաղորդման մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
17 Հուլիսի 2021
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
23:50
16 Հուլիսի 2021
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
18:33
16 Հուլիսի 2021
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
12:51
16 Հուլիսի 2021
73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
15:44
14 Հուլիսի 2021
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
14:58
14 Հուլիսի 2021
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ.ՖՈՏՈ
14:48
14 Հուլիսի 2021
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
11:57
14 Հուլիսի 2021
Երկրաշարժ Վրաստան–Հայաստան սահմանային գոտում`
Վրաստան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել