+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր

13:28
08 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին, ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Բեգլար Հ.-ի հետ վիճաբանել են Լոռու մարզի բնակիչներ, 28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց հայհոյել են, հարվածել ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեկտեմբերի 7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ: Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1 մետաղյա, 1 փայտյա մահակ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ

09:13
21 Մարտի 2023
Երևանի փողոցներից մեկում մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
14:51
18 Մարտի 2023
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
21:53
17 Մարտի 2023
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
12:57
17 Մարտի 2023
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
10:59
17 Մարտի 2023
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է