Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

08.10.2022, 20:09
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում գտնվող պահեստում (մոտ 550 քմ) հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

 - рис.1

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

 - рис.2

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18:33-ին: Պահեստի (մոտ 550 քմ) տարածքում այրվել են կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ։-0-