Երևանում կանխվել է տղամարդու ինքնասպանության փորձը. հրապարակվել են կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
22:03
18 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. փրկարարները կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:–0–