438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ. կասկածյալը նրա որդին է

11:20
17 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 16-ին, առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Աաքոյի փողոցում գտնվո հյուրանոցային համալիրներից մեկը, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջ`արնաշաղախ վիճակում։

Պարզվել է, որ կնոջը պարանոցը կտրած է։

Մինչ ոստիկանների ժամանումը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարանոցը կտրած կնոջը, ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։

Տեղում ոստիկանների և պարեկների կողմից վնասազերծվել է մի երիտասարդ ու հոսպիտալացվել, քանի որ մարմնական վանսվածքներ էր ստացել։

Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում` մուտքի մոտ պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։

Նախնական վարկածով, հոսպիտալացված երիտասարդը ենթադրյալ կասկածյալն է, իսկ կինը նրա մայրն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել