Երևանում գործող կրթահամալիրներից մեկի 10 սանի մոտ առկա են աղիքային վարակին բնորոշ ախտանիշեր, 2 պացիենտ հոսպիտալացվել է
24.11.2021,
11:57
Երևանում գործող կրթահամալիրներից մեկի 10 սանի մոտ առկա են աղիքային վարակին բնորոշ ախտանիշեր, 2 պացիենտ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 23-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սանի մոտ առկա են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, անզուսպ փսխումներ, հաղորդում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ժամը 21:20-ին Ինֆեկցիոն հիվադությունների ազգային կենտրոն է դիմել և հոսպիտալացվել նշված կրթահամալիրից 2 պացիենտ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տնօրենի ահազանգից հետո մասնագետների կողմից կրթահամալիրում իրականցված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար» աղցան, հավով լավաշով ուտեստ և «Վինեգրետ»։
Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվել է խմելու ջրի, սննդամթերքի և շրջակա միջավայրի մակերեսների նմուշառում։ Աշխատանքները շարունակվում են։–0–
Загружается новость ... "Лево"