Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)

25.05.2023, 11:06
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 24-ին, ժամը 18։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։–0–