Երևանում ձերբակալվել է 32–ամյա Ադելոա Ա–ն․ նա կասկածվում է համակարգչային հափշտակություն կազմակերպելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ

27.06.2024, 13:58
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին
Երևանում ձերբակալվել է 32–ամյա Ադելոա Ա–ն․ նա կասկածվում է համակարգչային հափշտակություն կազմակերպելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և անձնագրային բաժանմունքի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել է օտարերկրյա քաղաքացի 32-ամյա Ադեոլա Ա.-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա ապրիլի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: