435.14
4.34
401.27
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

10:59
17 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկանները պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
20 Մարտի 2024
Մեկ օրում 2 ավտովթարից 7 մարդ է մահացել․ այդ թվում՝ 35–ամյա կինն ու նրա 11–ամյա որդին (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկ օրում տեղի է ունեցել 2 ողբերգական ավտովթար, որոնք 7 մարդու կյանք են խլել․ ՖՈՏՈ
21:15
19 Մարտի 2024
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ․ ՎԻԴԵՈ
16:04
19 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 3 մարդ մահացել է
Ավտովթարի հետևանքով երեք մարդ մահացել է
12:22
19 Մարտի 2024
Սարսափելի ավտովթար Սիսիան–Գորիս ճանապարհին․ կա 4 զոհ, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Սիսիան–Գորիս ճանապարհին․ զոհերի թվում երեխա կա․ ՖՈՏՈ

21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր