Երևանում չշահագործվող սրճարան է այրվել

08.01.2025, 13:46
Հրշեջների շուրջ 1 ժամ պայքարել են կրակի դեմ
Երևանում չշահագործվող սրճարան է այրվել

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 8-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող չշահագործվող շինությունում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։