439.88
4.45
403.71
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բացահայտվել է հերթական ապօրինի խաղաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ 500մլն դրամի վնաս. կադրեր դեպքի վայրից

19:48
04 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/.   Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 ու 25000 դրամին համարժեք խաղաքարեր։ Բացի այդ, վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5 տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։

Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ։

«ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկությամբ հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց