ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր`ապրիլի 26-ին, ավտոմեքենայի և տրոլեյբուսի բախում է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն է բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի վնասվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել բախումը։–0–