Երևանում Nissan–ը հայտնվել է Հրազդան գետում (ՖՈՏՈ)

14.06.2023, 16:07
37–ամյա վարորդը Nissan–ով հայտնվել է Հրազդան գետում. ՖՈՏՈ
Երևանում Nissan–ը հայտնվել է Հրազդան գետում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

 - рис.1

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդին օգնության են հասել նաև ոստիկանները։

Ավտոմեքենան վարորդի, նրա ընկերների և պարեկների օգնությամբ դուրս է բերվել գետից և տեղափոխվել անվտանգ վայր։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–