Երևանում Ford է այրվել, 36–ամյա վարորդի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)

04.12.2019, 20:50
Երևանում Ford է այրվել, 36–ամյա վարորդի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Երևանում Ford է այրվել, 36–ամյա վարորդի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Աջափնյակում։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դկտեմբերի 4-ին, ժամը 15:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին:

 - рис.2

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված 1983 թ.) շարժիչի հատվածն ու սրահը, ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Հովիկ Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:–0–