Երևանում BMW–ն բախվել է արգելապատնեշին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված), հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մյուս ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և վարորդ Ռ. Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։