431.08
4.38
402.99
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում

20:46
27 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի մոտ` ութ հաբ:

Հաջորդ օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Պարզվեց, որ երևանցի տղամարդկանց հոգեմետ հաբերն իր դեղատնից իրացրել էր Երևանի 43-ամյա մի բնակչուհի:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց անհատ ձեռնարկատիրոջ դեղատանը և օժանդակ շինություններում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց հոգեմետ 155 հաբ, որոնցից 44-ը` զիպ տոպրակներում:

43-ամյա կինը ձերբակալվել, սեպտեմբերի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
27 Նոյեմբերի 2023
Գիշերը 12–ին Երևանում հրավառություն կազմակերպած օտարերկրացիները ձերբակալվել են (ՎԻԴԵՈ)
Նախատեսվում է մինչև 1մլն դրամ տուգանք․ ՎԻԴԵՈ
12:38
27 Նոյեմբերի 2023
Ձերբակալվել են օրենքով գողեր «Վիտալի Թբիլիսսկին» և «Արսեն Երևանսկին»․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ձերբակալվում օրենքով գողեր «Վիտալի Թբիլիսսկին» և «Արսեն Երևանսկին»․ ՎԻԴԵՈ
12:08
27 Նոյեմբերի 2023
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
10:59
27 Նոյեմբերի 2023
Մահճակալին հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու դին․ ողբերգական հրդեհ Լոռու մարզում
Մահճակալին հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու դին․ ողբերգական հրդեհ Լոռու մարզում
09:55
27 Նոյեմբերի 2023
Սարսափելի ավտովթար Երևանում․ երկու մարդ մահացել է, կա տուժած
Սարսափելի ավտովթար Երևանում․ երկու մարդ մահացել է, կա տուժած
15:28
24 Նոյեմբերի 2023
Կրակել ու վիրավորել էր 4 երիտասարդի․ արտակարգ դեպք Ձորաղբյուրում
Արտակարգ դեպք Ձորաղբյուրում
13:50
24 Նոյեմբերի 2023
Այսօր կրակոցներ են հնչել Փարաքարում․ կա վիրավոր
Կրակոցներ Փարաքարում․ կա վիրավոր
09:47
24 Նոյեմբերի 2023
Սիսիան–Երևան ճանապարհին բեռնատարներ են բախվել
Ճանապարհը երկկողմանի երկկողմանի փակ է
14:24
23 Նոյեմբերի 2023
ՌԴ քաղաքացի 24–ամյա կինը Երևանում ռուսաստանցի կանանց է հավաքագրել պոռնկությամբ զբաղվելու համար
24–ամյա կինը սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ
11:01
23 Նոյեմբերի 2023
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգ թմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար (ՎԻԴԵՈ)
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգթմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար․ ՎԻԴԵՈ
21:15
22 Նոյեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին
Երևանում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը հետ է ընթացել ու վրաերթի ենթարկել տրոլեյբուսի վարորդին