Երևանում 41–ամյա տղամարդն օրը ցերեկով քաշքշել է ծեր կնոջ պայուսակը՝ փորձելով հափշտակել (ՎԻԴԵՈ)

29.11.2023, 12:55
Ինչպես է տղամարդն օրը ցերեկով քաշքշելով փորձում կողոպտել ծեր կնոջը․ ՎԻԴԵՈ
Երևանում 41–ամյա տղամարդն օրը ցերեկով քաշքշել է ծեր կնոջ պայուսակը՝ փորձելով հափշտակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 41-ամյա տղամարդը: Նա նոյեմբերի 28-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–