Երևանում 28–ամյա երիտասարդը Telegram–ի օգտատերերից մեկին օժանդակում էր թմրամիջոց իրացնել (ՎԻԴԵՈ)
12:32
28 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել:
Նա տվել է ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքից ներկայացրել է 20 փաթեթ՝ սպիտակապտավուն փոշենման զանգվածով, որն, ըստ նրա, «PVP» տեսակի թմրամիջոց է, ինչը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։–0–
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը