555.06
6.72
478.42
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 25-ամյա երիտասարդը գնդակահարել է սեփական քեռուն՝ հրացանով կրակելով նրա գլխին (ՖՈՏՈ)

14:40
05 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն: 

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու դին: 

«Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանոթյան աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տուժածի հարևանությամբ բնակվող քրոջ որդին՝ ծնված 1995թ.», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 02:50-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա տղամարդու և վերջինիս քրոջ որդու միջև, որի ժամանակ երիտասարդը, մորեղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակել է նրա գլխին, ինչի արդյունքում ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտանբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Վինչեստեր» տեսակի ողորկափող հրացանը, իսկ երիտասարդի տան տանիքում՝ «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակ: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ: 

Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
15 Հոկտեմբերի 2021
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
19:37
14 Հոկտեմբերի 2021
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից.ՎԻԴԵՈ
14:27
14 Հոկտեմբերի 2021
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից.ՎԻԴԵՈ
12:39
14 Հոկտեմբերի 2021
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն, վերջինս հոսպիտալացվել է
11:12
14 Հոկտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
15:08
13 Հոկտեմբերի 2021
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
11:43
13 Հոկտեմբերի 2021
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
15:49
12 Հոկտեմբերի 2021
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
15:57
11 Հոկտեմբերի 2021
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
11:31
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
10:51
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
13:23
08 Հոկտեմբերի 2021
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր