Երևանի ուսհաստատություններից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)

07.02.2024, 14:53
Հրդեհ է բռնկվել Երևանի ուսհաստատություններից մեկում․ ՖՈՏՈ
Երևանի ուսհաստատություններից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 7-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 - рис.1

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին: Դասասենյակում այրվել է գույք:-0-