418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի տներից մեկի տանիքն ամբողջությամբ պոկվել է' վնասելով գազատար խողովակը

10:09
24 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 23-ին, ժամը 19։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է, որից մի հատվածը ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուս հատվածը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում