Երևանի մի քանի դպրոցներում ռումբեր են տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
17:17
22 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի մի քանի դպրոցներում ռումբերի տեղադրման մասին։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով, հաղորդվել է Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ ուսումնական հաստատություններում ռումբերի տեղադրման մասին։
«Այս պահին ստուգումներ են ընթանում», - ասաց Ջանոյանը:-0-